Artsakhpress

Միջազգային

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության կոմիսարիատի խոսնակը հունիսի 18-ին հայտնել է, որ կազմակերպությունը տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակին, և այդ հարցն ակտիվորեն բարձրացնում է բոլոր հարթակներում:

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները

Եվրամիությունը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և կատարել միջազգային պարտավորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Խոսնակը հայտնել է, որ 2018 թ. մայիսից սկսած Ադրբեջանի պահվածքը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի տեսանկյունից և հակասում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների դրական զարգացման գործընթացին:
ԵՄ խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ  խախտումների մասին խոսքն առաջին հերթին վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններին, քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումներին, ակտիվիստների և լրագրողների դեմ հարուցված քրեական գործերին:
«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններին փաստաբանական կոլեգիայից հեռացնելու հանգամանքը ևս մտահոգություն է առաջացնում»,-նշված է ԵՄ հայտարարության մեջ:
այտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է քաղբանտարկյալներին վերաբերող գործերին:
«ԵՄ-ն ուշադիր հետևում է Իլգար Մամեդովի (Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ.- հեղ.) և Աֆղան Մուխտարլիի (ադրբեջանցի հետաքննող լրագրող, ով ազատության մեջ գտնվելու ժամանակ վեր էր հանում  ալիևյան հանցավոր կլանի անօրինական գործողությունները.- հեղ.) գործերին:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ մարդու հիմնարար իրավունքներից ելնելով, քաղբանտարկյալների գործերը պետք է վերանայվեն, և այդ անձինք պետք է ազատ արձակվեն, Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները:
Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագրով քաղբանտարկյալների հարցը չի լուծվել: Համաներման արդյունքում ավելի քան 160 քաղբանտարկյալներից ազատ են արձակվել միայն 12-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով քաղաքացիական աշխատանքային խմբի տվյալների համաձայն՝ այդ երկրում կա 142 քաղբանտարկյալ, իսկ ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի՝ 161:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

Search