«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Գերագույն ռադայի համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն իր թեկնածությունն առաջադրելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար:
Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ պայքարելու Է Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 20-ին՝ Facebook-ի տեսախորհրդաժողովում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
«Այո՛, ես իմ թեկնածությունն առաջադրելու եմ նախագահի պաշտոնի համար»,-պատասխանել Է Տիմոշենկոն: Դրա հետ մեկտեղ նա վստահություն Է հայտնել իր հաղթանակի հարցում: «Հաղթանակից անմիջապես հետո ես հանրաքվե կանցկացնեմ երկրում կառավարման ձեւը փոխելու շուրջ»,-ընդգծել Է «Բատկիվշչինա»-ի առաջնորդը: