Artsakhpress

Միջազգային

Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այս տարվա հուլիսին Եվրոպայում:

Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg

Թրամփը կարող Է Պուտինի հետ հանդիպել նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունիսի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում Է անցկացնել Եվրոպա Թրամփի ակնկալվող այցի ընթացքում: Ինչ վերաբերում Է հանդիպման անցկացման ժամանակին, ապա դիտարկվում Է հնարավոր երկու տարբերակ, նշել են աղբյուրները:
Այն կարող Է տեղի ունենալ նախքան ՆԱՏՕ-ի հուլիսի 11-ի գագաթնաժողովը Բրյուսելում կամ Մեծ Բրիտանիա Թրամփի այցից հետո, որը ծրագրված Է հուլիսի 13-ին: Ինչպես նշել են աղբյուրները, ամեն դեպքում հանդիպման կազմակերպման պլանները դեռեւս վերջնական չեն: Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Հունիսի 16-ին The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի եւ երկու դիվանագետների, հայտնել Էր, որ Թրամփը պլանավորում Է Պուտինի հետ հանդիպում անցկացնել եվրոպայում, որտեղ ԱՄՆ-ի ղեկավարը գտնվելու Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search