Artsakhpress

Ռազմական

Ապատեղեկատվական շոուն շարունակվում է. այս անգամ ադրբեջանցիները «գինու գործարան» են ազատագրել

«11 հազար հեկտարի ազատագրումը» կոդային անվանումով ապատեղեկատվական քարոզարշավի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները ամեն օր լուրեր են տարածում ԶԼՄ-ներում:

Ապատեղեկատվական շոուն շարունակվում է. այս անգամ ադրբեջանցիները «գինու գործարան» են ազատագրել

Ապատեղեկատվական շոուն շարունակվում է. այս անգամ ադրբեջանցիները «գինու գործարան» են ազատագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մե՛կ հաղորդվում է գյուղի ազատագրման, մե՛կ՝ ռազմավարական բարձրունքի գրավման մասին: Այսօր սեփական քաղաքացիներին հիմարեցնելու փորձը հասել է իր գագաթնակետին՝ գինու գործարանի տեսքով ռազմավարական օբյտեկի «ազատագրման» մասին լուրերի տեսքով:

Գործարանը, ավելի ճիշտ՝ այն, ինչ դրանից մնացել է, գտնվում է Սադարակի շրջանում: «Գինու գործարանը եւ դրա շրջակայքը պատված են հարյուրավոր ականներով: Ներկա պահին նշված տարածքում ականազերծում է իրականացվում, իսկ գործարանն ամբողջությամբ ախտահանվում է թափոններից»,- նշվում է ռեպորտաժում:

Գիտակցելով այս հաղորդման ողջ հիմարությունը՝NEWS.am-ի թղթակիցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: «Սա լուրջ չէ: Մաղթում եմ նրանց վերականգնել գործարանը, շատ գինի արտադրել եւ կուշտ խմել»,- մեկնաբանել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը «ազատագրել» էր Գյունուտ գյուղը: Այս հաղորդումը կտրուկ արձագանքի էր արժանացել սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածի սթափ դատող օգտատերերի շրջանում: «Արդյոք կարելի՞ է այդպես հիմարեցնել սեփական բնակչությանը»,- վրդովվում էին ադրբեջանցիները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search