Artsakhpress

Հասարակական

Ճանկաթաղ համայնքում տեղի է ունեցել Սրբ Գևորգ եկեղեցու օծման և բացման արարողություն (լուսանկարներ)

Արմատներով Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ռուսաստանաբնակ Տամելա և Էդուարդ Սարգսյանների ընտանիքի հովանավորությամբ գյուղում այսօր տեղի է ունեցել վերակառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու օծման և բացման արարողություն:

Ճանկաթաղ համայնքում տեղի է ունեցել Սրբ Գևորգ եկեղեցու օծման և բացման արարողություն (լուսանկարներ)

Ճանկաթաղ  համայնքում  տեղի  է ունեցել Սրբ Գևորգ եկեղեցու օծման և բացման արարողություն  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհունիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սրբ Գևորգ եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:
Որից հետո եկեղեցում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ էլ մատուցվել  է պատարագ:
Եկեղեցու   բացման արարողությանը Ճանկաթաղի դպրոցի աշակերտները Սարգսյանների ընտանիքին նվիրված մեծարման փոքրիկ միջոցառում են կազմակերպել:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուրբ Գևորգ եկեղեցու ինժեներ-կոնստրուկտոր Վալերի Հայրապետյանն ասել է, որ սրբավայրը կառուցված է եղել 17-րդ դարում՝ 1609 թվականին: Ժամանակի ընթացքում պայթեցվել է եկեղեցին. պահպանվել էր միայն եկեղեցու հյուսիսային պատը  և  ձախակողմյան ավանդատունը:
 
«2011 թվականին սկսկել ենք եկեղեցու վերակառուցման աշխատանքները, որն ավարտին ենք հասցրել մի քանի օր առաջ: Եկեղեցու համար օգտագործել ենք Մարտակերտի շրջանի կոպտատաշ քարերը, իսկ խաչքարերը կառուցվել են եկեղեցու տեղանքում եղած հին գերեզմանաքարերից: Եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքներին ներգրավված էին նաև համագյուղացիները: Վերակառուցման ժամանակ հնարավորինս փորձել ենք պահպանել եկեղեցու ճարտարապետական հին տեսքը»,-ավելացրել է Վ. Հայրապետյանը:
Տամելա Սարգսյանն ասել է, որ հայրենի Ճանկաթաղ գյուղի Սրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման մտահղացումն իր ամուսնու՝ էդուարդ Սարգսյանինն է եղել, ով ցավոք, մի քանի ամիս առաջ է մահացել:
Նրա խոսքով՝ իր ամուսինը նախաձեռնելով այս հայրենանվեր գործը, և իր արդար վաստակը ներդնելով եկեղեցու կառուցմանը միշտ ուզում էր ժամ առաջ այն ավարտած տեսնել:
«Այսօր՝ հունիսի 27-ին, Էդուարդի ծննդյան 55-ամյակն է,  և  մենք որոշեցինք այս հիշարժան օրն իրականացնել իր ամենասպասված երազանքը: Անշուշտ, անհունում սավառնող նրա ոգին ներկա է եկեղեցու բացման արարողությանը: Մենք պիտի շարունակենք նրա կիսատ մնացած բոլոր ծրագրերն ու երազնաքները»,-մասնավորապես ասել է Տ. Սարգսյանը:
Նա  նշել  է, որ  ցանկանում  է   Ճանկաթաղի եկեղեցու ճանապարհը միշտ բանուկ լինի:
Իսկ Էդուարդ Սարգսյանի դուստրը՝ Էդիտան էլ ասել է, որ իր հայրիկի հայրենանվեր նախաձեռնությունը ոգեշնչող  է: Նրա  խոսքով՝    իրենք   ևս պատրաստ են   արժանին մատուցելու  հայ    ժողովրդին:
Ճանկաթաղի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սասուն Վանյանն      ասել է, որ  եկեղեցին լավ նվեր է հավատի տուն չունեցող ճանկաթաղցիների համար:
Ըստ   նրա՝  եկեղեցական ծիսակատարություններ կատարելու համար գյուղացիները ստիպված էին լինում գնալ այլ համայնքների եկեղեցիներ:
Նա  ավելացրել  է, որ  Սարգսյանների  ընտանիքի   կողմից  վերակառուցված    եկեղեցին՝  հավատի մեջ աներեր մնալու մեծ  հնարավորություն է տալիս իրենց:
Արմատներով արցախցի երգիչ Արսեն Սաֆարյանը ներկա գտնվելով եկեղեցու բացման արարողությանն իր հերթին ասել է, որ ինքը հպարտ և ուրախ  է  նման լավ առիթներով Արցախում լինելու համար:

Նրա խոսքով՝ դարեր շարունակ հայ  ժողովուրդը  միշտ  հաղթել է  զենքով ու հավատով  և   այդպես էլ պիտի հարատևի:
Ի  դեպ, առաջին անգամ Սրբ Գևորգ  եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ  մկրտություն է կատարվել, որի ժամանակ մկտրվել է երջանկահիշատակ   Էդուարդ  Սարգսյանի   թոռը:
Միջոցառմանը    ներկա  էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, Սարգսյանների ընտանիքի անդամներ, հարազատներ, հոգևորականներ և համագյուղացիներ:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search