Իսպանիայի ու Կատալոնիայի մի քանի բնակավայրերում ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հայկական մաֆիայի 142 անդամ է ձերբակալվել:
Կատալոնիայում հայկական մաֆիայի 142 անդամներ են ձերբակալվել
Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, հայտնում է panorama.am-ը:
Ավելի վաղ այլ աղբյուրներ գրել էին, որ խոսքը մի խոշոր հանցավոր խմբի մասին է, որի անդամները Եվրոպա են մեկնել Հայաստանից: Նրանք կապված են թմրանյութերի շրջանառության, զենքի վաճառքի, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, Եվրոպայի ողջ տարածքում մարզական խաղերի վրա կատարած խաղադրույքների կոռուպցիայի ու այլ հանցագործությունների հետ: