Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: