Artsakhpress

Քաղաքական

Երկու հիմնովին տարբեր բանաձեւեր եւ համատեղվող մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Եւրախորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին եւ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձեւին։

Երկու հիմնովին տարբեր բանաձեւեր եւ համատեղվող մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը

Երկու հիմնովին տարբեր բանաձեւեր եւ համատեղվող մոտեցումներ. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ եւ սահմանադրական բնույթը, կարեւոր նկատվել ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական ընթացակարգի ապահովումը, ընդդիմության ներգրավվածությունը բարեփոխումների հոլովույթին եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հանձնարարականների կատարումը: Եւրախորհրդարանը նաեւ պատրաստակամություն է հայտնել հավանական ընտրություններիդիտորդական առաքելություն ուղարկել:
Բարձրացվել է նաեւ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
Կարեւոր է նկատվել Արցախի տագնապի խաղաղ եւ արագ լուծումը:
Զուգահեռ, Եվրախորհրդարանը մի շարք պայմաններ է ներկայացրել ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքման համար:
Եվրախորհրդարանի հաղորդագրությունում ասվում է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի հիմնական ազատությունները, ինչպես նաեւ ենթադրի պայքար կոռուպցիայի, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու դեմ: Առանցքային պայմաններից է քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:
Պարզ է այս երկու լրատվությունների քաղաքական ընթերցումը: Նախ, Եւրախորհրդարանի կողմից միաժամանակյա լինելը անկախ օրակագային ընթացակարգի տրամաբանությունից հստակ ուղերձ է փոխանցում: Բացի այս տարբերությունից ուղերձը ՀՀ-ի ուղղությամբ դրական է ու քաջալերական, մինչ Բաքվի ուղղությամբ` պայմանադրական, չասելու համար բացասական: Հստակացենենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համապարփակ եւ ընդլայնված փաստաթուղթը քաղաքական-արժեհամակարգային եւ որոշ առումով տնտեսական բաղադրիչներ ունի, մինչ Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագիրը հիմնականում` տնտեսական բաժին եւ հատկապես նավթային խնդիրներին է վերաբերում։
Այստեղ իհարկե հիմնական դեր են ունեցել ադրբեջանական լվացքատան կամ խավիարային դիվանագիտության երեւույթները, որոնք եւրոպական առումով նման իրավաքաղաքական գնահատականի են արժանացել:
Բանաձեւը Ադրբեջանի նկատմամբ այնքան պայմանադրական է, որ հստակորեն ու բառացի ընդգծում է, որ ըմբռնողության համաձայնագիրը չի կարող ստորագրվել մի երկրի հետ, որը չի հարգում եւ չի ճանաչում Եւրամիության դավանած հիմնական արժեքներն ու իրավունքները:
Բայց հիմա կենտրոնանանք նաեւ արցախյան հակամարտության վերաբերող բանաձեւի հատվածի վրա, այնտեղ հատկապես լուսարձակի տակ առնելու այն հատվածը, ուր խոսվում է պայմանական եւ ողջամիտ հանձնառությունների մասին` հակամարտության խաղաղ լուծում ապահովելու առաջադրանքով. մասնավորաբար հրադադարի հարգման, ԵԱՀԿ-ի 2009-ի հիմնական սկզբունքների իրականացման եւ Մինսկի խմբի համանախագահների ճիգերին սատարելու առումներով: Բանաձեւը քննադատական տող է վերապահել նաեւ ռազմականացման համար անհամեմատ ուռճացող բյուջեի երեւույթին:
Երբ համաձայնագրի վավերացման գործընթացը պայմանադրական շետադրումներով է բանաձեւվում, նախապայմանային սկզբունքները այս դեպքում քաղաքական ընթերցումով ընդհանրացվում են եւ չեն սահմանափակվում միայն Եւրամիության դավանած ընդհանուր արժեքներով եւ իրավունքներով: Այստեղ արդեն ակնկալությունը հրադադարի հարգումն է եւ ԵԱՀԿ-ի ձեւաչափով ձեռնարկված բանակցային, մշտադիտարկային թե հետաքննական գործողությունների ամբողջական աջակցության:
Անկախ դեպի հայկական կողմը դրական-քաջալերական եւ դեպի ադրբեջանականը` բացասական-պայմանադրական բանաձեւային ուղերձներ հղելուց, կա դիտարկելի կարեւոր երեւույթ: 
Արցախյան հակամարտության հանգուցալուծման համար կիրառվող եղանակներին, հրադադարի հարգման, բացառապես խաղաղ կարգավորման եւ ԵԱՀԿ-ի գործողություններին սատար կանգնելու մոտեցումների միջեւ հստակորեն ընդգծվում է ՀՀ-Եւրոխորհրդարան մոտեցումների համատեղելիությունը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search