Artsakhpress

Մշակույթ

Օպերային թատրոնը «Կախարդական սրինգը» կներկայացնի Դուբայում և Քուվեյթում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան կներկայացնի Դուբայում և Քուվեյթում:

Օպերային թատրոնը «Կախարդական սրինգը» կներկայացնի Դուբայում և Քուվեյթում

Օպերային թատրոնը «Կախարդական սրինգը» կներկայացնի Դուբայում և Քուվեյթում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թատրոնի արտասահմանյան հյուրախաղերից հետո բեմադրությունը վայելելու հնարավորություն կստանա հայ երաժշտասերը:
 «Արմենպրես»-ը օպերայի մասին զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիրՀարություն Արզումանյանի, ինչպես նաև օպերային թատրոնի երգիչներ սոպրանո ՄերիՄովսիսյանի և բարիտոն Կիմ Սարգսյանի հետ:
Հարություն Արզումանյան, դիրիժոր
Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել: Ժամանակին միայն բեմադրվել էր Մոցարտի «Դոն Ժուան»  օպերան, որը կոմպոզիտորի միակ օպերան էր, որ ներկայացվել էր Հայաստանում: Հունիսի 30-ին նախապրեմիերայի պես մի բան արեցինք՝ բաց հանձնում թատրոնի աշխատակիցների, հարազատների համար: Իրական պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Դուբայի նորակառույց գեղեցիկ օպերային թատրոնում: Սեպտեմբերի 6, 7, 8-ին թատրոնը հանդես է գալու այնտեղ:  
«Կախարդական սրինգի» բեմադրությունը կատարել է իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն: Նա այժմ աշխարհում շատ մեծ ժողովրդականություն է վայելում և բազմաթիվ վայրերում է բեմադրություններ անում: Բեմադրությունը հագեցած է լուսային և լազերային բազում էֆեկտներով:
 «Կախարդական սրինգը» սեպտեմբերի վերջին կտանենք Քուվեյթ: Քուվեյթում երկու ներկայացում պետք է խաղանք. նորակառույց թատրոնի առաջին ներկայացումներն են լինելու: Իսկ դեկտեմբերի սկզբին «Կախարդական սրինգը» կներկայացվի հայ հանդիսատեսին: Դեկտեմբերն ենք ընտրել, քանի որ մինչ այդ մի շարք այլ պրեմիերաներ ունենք:
«Կախարդական սրինգ»-ում հանդես են գալու Լիպարիտ Ավետիսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Մերի Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը և այլք: Այսինքն՝ օպերային թատրոնի լավագույն արտիստները և երիտասարդ ուժերը:
Մերի Մովսիսյան, սոպրանո
«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պամինային: Նա երիտասարդ արքայադուստր է, որին առևանգել է Զարաստրոն: Տամինոն երիտասարդ արքայազն էր, որ սիրահարված էր Պամինային: Այդ սերը և բազում փորձություններ օգնեցին նրանց հաղթահարել բոլոր դժվարությունները և լինել միասին:
Պամինան ինձ համար լուսավոր, դրական արքայադստեր կերպար է: Մեծ հաճույքով եմ կերտել այս դերը: Շատ եմ հավանում օպերան, Մոցարտի ստեղծագործությունը կատարելը յուրահատուկ տեխնիկա է պահանջում: Շատ գեղեցիկ, կախարդական երաժշտություն է:
Օպերային թատրոնի կազմում հյուրախաղերի դեռ չեմ մասնակցել, առաջին անգամ կմեկնեմ հյուրախաղերի:
Կիմ Սարգսյան, բարիտոն
«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պապագենոյի դերը: Նա ապրում է անտառում, չգիտի, որ այլ մարդիկ գոյություն ունեն: Ինձ շատ է դուր գալիս կերպարը: Հերոսս շատախոս է: Հետաքրքիր, կիսակատակերգական, կիսափիլիսոփայական կերպար է: Բայց այդ թեթև կերպարի ներսում ահավոր ծանր ապրումներ են թաքնված:
Օպերային թատրոնում արդեն 14 տարի աշխատում եմ որպես ջութակահար, և երկրորդ տարին՝որպես երգիչ: Որպես թատրոնի երգիչ առաջին հյուրախաղս է: Առաջիկայում հանդես եմ գալու նաև այլ դերերգերով:
Նշենք, որ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» երկու գործողությամբօպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերիպատվերով` նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: Օպերան առաջին անգամհանրության դատին է ներկայացվել 1791 թվականին և համարվում է կոմպոզիտորի լավագույնօպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search