Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է արժանի նախագահ լինել Թուրքիայի ողջ ժողովրդի համար:
Էրդողանը խոստացել է արժանի նախագահ լինել Թուրքիայի ողջ ժողովրդի համար
«Ես կփորձեմ արժանի լինել 81 միլիոն ժողովրդի վստահությանը, այդ թվում` թուրքերի, ովքեր ինձ կողմ չեն քվեարկել: Այսօր մենք իրականացնում ենք նոր Թուրքիայի մեկնարկը: Ես հույս ունեմ, որ նախագահական կառավարման ձեւը կնպաստի երկրի հետագա զարգացմանը»,- ասել է նա: Ըստ Էրդողանի՝ «Օսմանյան կայսրության անկումից հետո Թուրքիան առաջին անգամ պատմական ընտրություն է կատարել ոչ թե ճնշման կամ ռազմական հեղաշրջման ճանապարհով, այլ՝ թուրք ժողովրդի ազատ կամքի միջոցով»: «Իր զարգացման նոր շրջանում երկիրը շեշտը դնելու է բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարությունից մինչեւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, տնտեսության եւ խոշոր ներդրումների ոլորտներ, առաջընթացի վրա: Թուրքիան կամրապնդի իր հզորությունը, կշարունակի զարգացնել արդյունաբերության եւ կպաշտպանի իր սահմանները», - նշել է Էրդողանը: