Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ստորագրել է հրամանագիր «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին «Վաչագան Բարեպաշտ»մեդալով պարգեւատրելու մասին՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։
Բակո Սահակյանն Ալեքսանդր Մալայանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: