Artsakhpress

Ռազմական

Տղաները գիտակցում են իրենց գործի կարևորությունը

Անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական ունակությունները կատարելագործելու, ինչպես նաև ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը բարձրացնելու համար Պաշտպանության բանակի ուսուցման գործընթացում տեսականին զուգահեռ մեծ տեղ է հատկացվում գործնական պարապմունքներին: Դրա ակնառու վկայությունը ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ինժեներասակրավորային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ճամբարային հավաքներն էին:

Տղաները գիտակցում են իրենց գործի կարևորությունը

Տղաները գիտակցում են իրենց գործի կարևորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հերթական պարապմունքներից մեկի ընթացքում զինծառայողները հրամանատարության կողմից դաշտը ականապատելու հրահանգ են ստանում` գործնականում ցուցադրելով տեսականում ստացած գիտելիքները: Դասակի երիտասարդ հրամանատար, լեյտենանտ Գեղամ Բեջանյանը պարապմունքի ընթացքում ոչ միայն ցուցումներ, այլև նկատված թերությունների վերացման համար անհրաժեշտ պարզաբանումներ է կատարում, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն տիրապետի իր անելիքներին:
«Հակատանկային ականներով ականապատման գործնական պարապմունք ենք իրականացնում: Նպատակն այն է, որպեսզի անձնակազմը վարժվի ականապատման աշխատանքներին, նորակոչիկները ավագ ընկերներից սովորեն մասնագիտական նրբությունները, ձեռք բերեն փորձ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան կատարել իրենց պարտականությունները: Վերադաս հրամանատարությունն իր հերթին շրջում է անցկացվող ուսումնական կետերով, տալիս ցուցումներ, իսկ եթե լինում են անհասկանալի հարցեր, ներկայացնում անհրաժեշտ պարզաբանումներ:
Պետք է ասեմ, որ զորամաս այցելած նորակոչիկների հետ առաջին իսկ օրվանից ուսուցման ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, տեսականորեն բացատրում ամեն ինչ: Սակայն տեսականը միայն գործի կեսն է, իսկ մյուս կեսը կամ իսկական մասնագետների պատրաստումը իրականացվում է դաշտային պայմաններում, որի համար էլ անց են կացվում ճամբարային հավաքներ»,- մեզ հետ զրույցում ասաց դասակի հրամանատար, լեյտենանտ Գեղամ Բեջանյանը:
«Այսօր զինծառայողները հնարավորություն ստացան գործնականում կիրառելու այն գիտելիքները, որոնք նրանք ստացել են ուսումնական փուլի ընթացքում: Այս մասնագիտությունն ընտրած զինծառայողները պետք է հստակորեն իմանան իրենց անելիքները, քանի որ սակրավորին երկրորդ անգամ տրված չէ սխալվել: Ես որպես ավագ ընկեր, ով ունի այս բնագավառում անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ, աշխատում եմ դրանք փոխանցել կրտսեր ծառայակից ընկերներիս, որպեսզի ունենանք իրենց մասնագիտությանը հստակորեն տիրապետող զինծառայողներ»,- մեզ հետ զրույցում ասաց սերժանտ Արեն Մակարյանը` հավելելով, որ իրենց մասնագիտությանը տիրապետող զինծառայողների շնորհիվ միայն մենք կարող ենք անառիկ պահել հայրենիքի սահմանները` լինի սակրավոր, թե դիրքապահ:
Տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են իրենց գործի կարևորությունն ու մյուս մասնագիտություններից տարբերվող առանձնահատկությունները: Սխալվելու հնարավորությունն այստեղ բացառված է: Հետևաբար ականապատման կամ ականազերծման աշխատանքների իրականացման ժամանակ պետք է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:
Սերժանտ Արեն Մակարյանն ու կրտսեր սերժանտ Զորի Մուսայելյանը նույնպես ծառայողական փորձից գիտեն սակրավորի մասնագիտության դժվարություններն ու առանձնահատկությունները, բայց նաև լավ գիտեն դրանց տեղն ու դերը հայրենիքի պաշտպանության կազմակերպման և հակառակորդի մտադրությունների ձախողման գործընթացում:
Առջևում հաստատված դասացուցակի համաձայն մասնագիտական պատրաստության մյուս պարապմունքներն են: Դրանք հաջողությամբ հաղթահարելով` զինծառայողները հնարավորություն կստանան մասնակցելու ինժեներասակրավորային ստորաբաժանումների ներգրավմամբ նախատեսված զորավարժություններին, որոնք թերևս զինծառայողների համար սեփական պատրաստականության իրական մակարդակը ստուգելու և ցուցադրելու լավագույն առիթը կհանդիսանան:
Հրայր Փաշայան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search