ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրի վերջնականացումը եւ ստորագրումը շուտ չի լինելու:
ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը շուտ չի լինելու. Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, անդրադառնալով Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ գագաթնաժողովին, մասնավորապես, գրել է.
«Բրյուսելում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի մասնակցությամբ Մամեդյարովի եւ Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018-2020 թվականների համար։
Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ եւ միջմարդկային շփումներ։
Հատկանշական է 2 փաստ՝
1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը եւ ստորագրումը շուտ չի լինելու։
2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրները»։