Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մտադրությունների մասին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի օրը։
Մակրոնը հաստատել է Պուտինի հետ հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է panorama.am-ը։
«Կիրակի օրը մեր հանդիպումը թույլ կտա վերադառնալ մեզ հետաքրքրող հարցերի քննարկմանը»,- ասել է Մակրոնը։
Նրա կարծիքով՝ կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը։
Ավելի վաղ Պուտինի հեռախոսազրույցով շնորհավորել է Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ 2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու առթիվ։
Հիշեցնենք, որ եզրափակչի Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 20-ին։