Artsakhpress

Սպորտ

Ֆրանսիա, թե՞ Խորվաթիա. ինչ են կանխատեսում ստեփանակերտցի ֆուտբոլասերները

Եվս երկու հանդիպում, և Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի պատմության գիրկը:

Ֆրանսիա, թե՞ Խորվաթիա. ինչ են կանխատեսում ստեփանակերտցի ֆուտբոլասերները

Ֆրանսիա, թե՞ Խորվաթիա. ինչ են կանխատեսում ստեփանակերտցի ֆուտբոլասերները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 14-ին, նախ երրորդ տեղի համար մրցավեճում կհանդիպեն Բելգիայի և Անգլիայի հավաքականները, իսկ արդեն մյուս օրը՝ հուլիսի 15-ին, եզրափակչում, Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները կպայքարեն աշխարհի չեմպիոնի բաղձալի կոչման համար:
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ մրցաշարի ընդգծված ֆավորիտները, կարող են անսպասելիորեն ձախողվել: Տարբեր հանդիպումներում հաղթանակի լուրջ հայտ չներկայացնող թիմերն էլ ապացուցեցին, որ մրցակցի ֆավորիտի կարգավիճակը և հզոր կազմ ունենալը ոչ միշտ է հաղթական արդյունք ապահովում:
Աշխարհում մեծ մասսայականութուն վայելող այս մրացրաշարի նկատմամբ անտարբեր չեն նաև Ստեփանակերտում: Քիչ չեն նաև այն ֆուտբոլասերները, ովքեր  մրցաշարի հանդիպումները դիտում են մայրաքաղաքի տարբեր ժամանցի վայրերում, որոնցում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելու ֆուտբոլային թեժ մթնոլորտ:
Եվ այսպես, եզրափակչից առաջ, «Արցախպրես»-ը մայրաքաղաքում իրականացրել է հարցախույզ՝ պարզելու, թե ստեփանակերտցի ֆուտբոլասերները ո՞ր հավաքականի հարավորություններն են ավելի բարձր գնահատում եզրափակչում:
Հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահ է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող է դառնալու Ֆրանսիայի հավաքականը: Ըստ նրանց, մասնավորապես, վերջինս ավելի հզոր թիմ ունի, եզրափակիչ հասնելու ճանապարհին ֆավորիտ հանդիսացող հավաքականների է դուրս թողել պայքարից և նման մրցաշարերի եզրափակիչներում խաղալու փորձ արդեն ունի:
Հարցվածների 22 տոկոսն էլ կարծում է, որ ամեն դեպքում Խորվաթիայի ընտրանին, որն պատմության մեջ առաջին անգամ հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, ձեռքից բաց չի թողնի ընձեռնված հնարավորությունը: ֆուտբոլասերները Խորվաթիայի հաղթանակը հիմնավորեցին՝ ընդգծելով խորվաթների հզոր մոտիվացիան և ֆուտբոլի անկանխատեսելիության գործոնը:
Իսկ հարցվածների մոտ 6 տոկոսին չի հետաքրքրում եզրափակիչը, քանի որ իրենց նախընտրած թիմերը դուրս են մնացել պայքարից:
Նշենք, որ «Արցախպրես»-ի ֆեյսբուքյան էջում ևս ստեղծվել է օնլայն քվեարկության հարթակ և այս պահի դրությամբ քվեարկողների 62 տոկոսը նախապատվությունը տալիս է Ֆրանսիային, իսկ 38 տոկոսը՝ Խորվաթիային:
Քվեարկելու համար կարող եք այցելել «Արցախպրես»-ի ֆեյսբուքյան էջ՝ հետևյալ հղումով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Search