Artsakhpress

Հասարակական

Թալիշում ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները

Թալիշում ավարտին է մոտենում բնակարանների և կրթական հաստատությունների շինարարությունը:

Թալիշում ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները

Թալիշում ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարար Կարեն Շահրամանյանն այսօր՝ հուլիսի 13-ին, աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու պատասխանատուներին` համատեղ քննարկելու տարվող աշխատանքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շինարարները նախ հակիրճ ներկայացրել են իրենց վստահված օբյեկտների՝ ընթացիկ փուլում գտնվող աշխատանքների նկարագիրը, նշել խնդիրները:
Այսպես՝ բնակֆոնդի մեծ մասն արդեն պատրաստ է շահագործման, մի մասն էլ ավարտական փուլում է: Բոլոր բնակարանները վերանորոգվել և կահավորվել են, առկա է մշտական ջուր:
Ավարտին մոտեցող դպրոցի ու մանկապարտեզի շինարարությանը զուգահեռ` տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում:
Կ.Շահրամանյանն ընդգծել է, որ շինարարները պարտավոր են գերակատարել իրենց առջև դրված խնդիրը: Նշված աշխատանքներն ավարտին հասցնելու ժամկետը օգոստոսի վերջն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Շնագայլի հարձակման հերթական դեպքն է արձանագրվել

Արթուր Աղաբեկյանը բաց նամակ է հղել ապրիլյան պատերազմի ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին

Սամվել Շահրամանյանը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ

Նախագահ Սահակյանը ստորագրել է կարգադրություն

Հաթերքում կկայանա «Ժենգյալով հացի փառատոն». մանրամասներ է հաղորդում կազմակերպիչը

Search