72 տարեկան հասակում մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Մահացել է նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա պաշտոնականfacebook-յան էջում հրապարակված գրության մեջ նշված է. «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»:
Նկարչուհին 1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում, նրա կտավները գտնվում են Հայաստանի եւ արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։Լուսիկ Ագուլեցին քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր: