Artsakhpress

Քաղաքական

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում՝ նպատակ ունենալով հայտնաբերել 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր»:

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Խուզարկություն է կատարվել իմ հայրական տանը, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում. Արթուր Աղաբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը:
Դեպքի կապակցությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համաձայն դատարանի՝ վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին:
Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից:
Գրավոր դիմել եմ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ Նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:
Ամենակարևորը, ՀՀ-ից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:
Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»:
Ակնկալում եմ Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել:
Հ.Գ. Ի դեպ, իմ առանձնատունը խուզարկվել է 3 անգամ. առաջինը երկուսը խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ համագյուղացիներիս բռնության գործադրմամբ, իսկ վերջինը, ինչպես կասեր, «Շմայսը»՝ քաղաքավարի ներխուժել են օրենքի տառին համապատասխան:
Հ.Գ. Դատավորն ապրած կենա՝ ոչ թե Ստեփանակերտի Թումանյան 109 հասցեում գտնվող Ա.Աղաբեկյանի կարի արտադրամաս, այլ Թումանյան 99 հասցեում գործող «Մետաքսկոմբինատ» պետական ընկերություն, որի 15000 քառ. մետր տարածքում գործում են 11 ընկերություններ, որոնցից 3-ը կարի արտադրություններ են: Ոչ թե Ստեփանակերտի ջրաշխարհ, այլ Տող գյուղի տարածքում գործող «Նոր Կյանք» ջրաշխարհ՝ տարածք, որը ազատագրել ենք 20 ընկերներով, որոնցից 18-ը զոհվել են Արցախյան ազատամարտում, և նրանց հիշատակը հավերժացնելու համար կառուցել ենք «Նոր Կյանք» հանգստի գոտին»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search