Պաշտպանության բանակի մարտունակության և մարտական պատրաստվածության շարունակական բարձրացման, զորքերի դաշտային վարժվածությունը, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու ունակությունները ստուգելու, շտաբների և ընդգրկված անձնակազմի գործողությունները ներդաշնակելու նպատակով Արցախի Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ընդգրկմամբ անցկացվեցին հրամանատարաշտաբային զորավարժություններ:
ՊԲ-ում անց են կացվել հրամանատարաշտաբային զորավարժություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում զեկույցներով հանդես եկան զորամասի համապատասխան բաժինների, ծառայությունների պետերն ու ստորաբաժանումների հրամանատարները:
Ընդգրկված անձնակազմի համար նմանօրինակ միջոցառումները խիստ կարևոր են: Զորավարժությունը մարտական գործողությունների դեպքում ստորաբաժանումների անընդհատ ղեկավարումն իրականացնելու, տեղանքի աշխարհագրական պայմանները, մարտի ընթացքի ու ելքի վրա ազդող մյուս գործոնները հաշվի առնելով սեփական աշխատանքը պլանավորելու և ղեկավարման հմտությունները կատարելագործելուն հերթական հնարավորությունն ընձեռեց:
Հրայր Փաշայան