Artsakhpress

Տնտեսական

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ու «Բիզնես Արմենիա»-ի միջև ստորագրվել է հուշագիր

Այսօր Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ու «Բիզնես Արմենիա»-ի միջև ստորագրվել է հուշագիր

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ու «Բիզնես Արմենիա»-ի միջև ստորագրվել է հուշագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ողջունելով «Բիզնես Արմենիա» ղեկավար կազմին, Լ. Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց՝ Արցախ այցելելու հրավերն ընդունելու համար:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանում և արտերկրում ձեր կողմից իրականացվող աշխատանքներին և պետք է փաստենք, որ ոգևորված ենք ձեր աշխատելաոճով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրների նկատմամբ և ուրախ եմ, որ մեծ պատրաստակամություն ունեք՝ Արցախին օգնելու և համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար»,- իր խոսքում ասել է Լ. Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ առաջիկա քննարկումներում կներկայացնեն այն ուղղությունները, որոնց մասով ակնկալում են «Բիզնես Արմենիա»-ի աջակցությունը:
Իր հերթին Արմեն Ավակ Ավակյանը նշել է, որ շատ հաճելի է հերթական անգամ գտնվել Արցախում: «Նախկինում մենք համագործակցել ենք արցախյան արտադրանքի արտահանմանն աջակցելու նպատակով՝ ապահովելով Արցախի ներկայությունը տարբեր միջազգային ցուցահանդեսներում: Այժմ մենք պատրաստ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել և աջակցել Արցախի ներդրումային դաշտում տարբեր ծրագրերի իրականացմանը»,- ընդծել է Ա. Ա. Ավակյանը:
Լևոն Գրիգորայնն ու Արմեն Ավակ Ավակյանը ստորագրել են նաև համագործակցության հուշագիր, որից տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (տեսանյութ)

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո

Արցախում թխված մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հացը գրանցվել է «Դյուցազնագրքում» (լուսանկարներ)

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում հայ երկրպագուն Մոնթեի պատկերով շապիկով ու Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանդես է եկել նոր առաջարկով

Search