Artsakhpress

Տնտեսական

Արցախում բերքահավաքը շարունակվում է. պետական նախարարը ներկայացնում է ընթացիկ աշխատանքները

Հուլիսի 17-ի դրությամբ ցանված 38 հազար 916 հա ցորենի դաշտերից հնձվել է 33 հազար 847 հա-ը, որի միջին բերքատվությունը կազմել է 22,7 ց, գարու ցանված 36 հազար 651,5 հա-ից` 29,242 հա-ը` 17,1 ց միջին բերքատվությամբ:

Արցախում բերքահավաքը շարունակվում է. պետական նախարարը ներկայացնում է ընթացիկ աշխատանքները

Արցախում բերքահավաքը շարունակվում է. պետական նախարարը ներկայացնում է ընթացիկ աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը` նշելով, որ դաշտերում այս օրերին ակտիվորեն շարունակվում են բերքահավաքի աշխատանքները:
«Ընթացքի մեջ է նաև գարնանացան մշակաբույսերի բերքահավաքը։ Մասնավորապես՝ ցանված 1,586 հա հաճարից հնձվել է 333,7 հա-ը, որի միջին բերքատվությունը կազմել է 17,9 ց: Հնդկացորենի ցանված 672 հա-ից հնձվել է 237 հա-ը, որի միջին բերքատվությունը կազմել է 8,4ց: Հլածուկի (ռաբս) ցանված 243 հա-ից հնձվել է 143 հա-ը` 15,7ց միջին բերքատվությաբ: Կտավատի ցանված 2064,5 հա-ից հնձվել է 241,5 հա-ը, որի միջին բերքատվությունը կազմել է 9,3ց, իսկ ոլոռի ցանված 65 հա-ից հնձվել է 30 հա-ը` 30ց միջին բերքատվությամբ։ Դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա, այս պահի դրությամբ աշխատում են 55 հացահատիկահավաք կոմբայններ, ինչը լիովին բավարարում է առկա պահանջարկը։ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում ամենօրյա ռեժիմով առանց խոչընդոտների իրականացվում է բերքի ընդունումը։ Հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով շուրջօրյա ռեժիմով աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ հենակետերը»,- գրել է պետական նախարարը` հավաստիացնելով, որ բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար կառավարության կողմից օպերատիվ կերպով կատարվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search