Artsakhpress

Սփյուռք

Հայաստանում սիրիահայերի համար նոր ծրագիր է մեկնարկել

2018 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հունիս ամիսը IRIS ծրագիրը կնպաստի Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքն ապահովելու ազգային քաղաքականության իրականացմանը՝ նրանց լիարժեք պաշտպանությամբ եւ ինտեգրմամբ:

Հայաստանում սիրիահայերի համար նոր ծրագիր է մեկնարկել

Հայաստանում սիրիահայերի համար նոր ծրագիր է մեկնարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հուլիսի 18-ին Երեւանում «Սիրիահայերի եւ տեղացիների՝ մարտահրավերներին դիմադրողականության բարձրացումը» ծրագրի շնորհանդեսին հայտարարեց Հայկական Կարմիր Խաչի ղեկավար Աննա Եղիազարյանը, հայտնում է News.am-ը:
Ծրագիրը նախատեսում է բարելավել առկա բժշկական եւ սոցիալական ծառայությունների մատչելիությունը մոտ 9000 սիրիահայերի համար, մոտ 300 ընտանիքի բնակարանային պայմանները, ընդլայնել 200 գործարարի տնտեսական հնարավորությունները եւ նպաստել ավելի քան 3000 երեխայի ինտեգրմանը հայ հասարակության մեջ:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ավստրիական Կարմիր խաչին ցուցաբերված աջակցության համար՝ նշելով, որ Ավստրիական Կարմիր Խաչի ղեկավարությամբ իրականացվող IRIS ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության տարածաշրջանային ֆոնդի (MADAD) կողմից եւ համաֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն ավելի քան 3.3 մլն եվրո է կազմել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Search