Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել:
Մարտունու շրջանում 1000 հա տարածք է այրվել, այդ թվում՝ նռան այգիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր եւ սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի եւ ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, եւ մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձված դաշտ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացվում։