Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում:
Գաբրիել Բալայանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուաի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ են փոխանակվել ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ կողմից այլ ձևաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հնարավորությունների ու հզորությունների գնահատման հեռանկարների վերաբերյալ։