ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հակաիրանական հայտարարություններն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն են Իրանի ներքին գործերին:
Իրանի ԱԳՆ-ն Փոմպեոյի հայտարարությունները ներքին գործերի միջամտություն Է որակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-ին այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, հաղորդվում Է գերատեսչության կայքում:
«Այդ ճառն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն Է Իրանի ներքին գործերին եւ գնում Է տարածաշրջանի իրադրության ապակայունացման նախկին քաղաքականության հունով, ինչպես նաեւ վկայում Է Վաշինգտոնի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին»,- ասել Է Գասմեին: Նա նաեւ նշել Է, որ «պետքարտուղարի հայտարարությունը ոչ այլ ինչ Է, քան քարուզչություն»: Հուլիսի 22-ին Փոմպեոն Վենտուրայի օկրուգում (Կալիֆոռնիայի նահանգ) ելույթ Է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում: Պետքարտուղարը խիստ քննադատել Է Իրանի քաղաքականությունը, Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը համեմատել մաֆիական կառուցվածքի հետ եւ Իսլամական Հեղափոխության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին մեղադրել կոռուպցիայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: