Թունիսյան «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ներկայիս ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջության հետ։
Ռոնալդուի բժշկական թեստը զարմացրել է բժիշկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: panorama.am-ի հաղորդամբ, այս մասին Թվիթերում գրել է լրագրող Մատտեո Բոնետտին։
Բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ռոնալդուի օրգանիզում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, չնայած միջինում այդ ցուցանիշը լինում է 10-11 տոկոս։ Բացի այդ, հարձակվողը կիսով չափ ծածկված է եղել մկաններով՝ միջինը 46 տոկոս ցուցանիշներով։ Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին վազել է 34 կիլոմետր:
Ռոնալդուն հուլիսի 10-ին մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Իտալական ակումբը նրա համար վճարել է 100 միլիոն եվրո։ Նա «Յուվենտուսի» կազմում առաջին անգամ կխաղա օգոստոսի 12-ին։