Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել դստեր համար գնված հայկական գորգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս լուսանկարը մեզ միանգամից հետաքրքրեց նրանով, որ երեխայից բացի միանգամից ուշադրություն են գրավում գորգի հայկական մոտիվները, որի վրա պատկերված է Սերենայի ու Ալեքսիսի դուստրը։ Մենք չենք սխալվել՝ Ալեքսիսը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։
«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- այսպես է լուսանկարը մակագրել Ալեքսիսը, հայտնում է News.am-ը։