Artsakhpress

Ռազմական

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել զինվորների մկրտություն (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 30-ին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել N զորամասում ծառայող թվով 61 զինվորների մկրտության հանդիսավոր արարողությունը:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել զինվորների մկրտություն (լուսանկարներ)

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի է ունեցել զինվորների մկրտություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախագահ Ռամելա Դադայանն ասել է, որ իրենց խորհրդի հերթական հավաքին մտահղացավ  գաղափար՝ զորամասերում սկսել չկնքված զինվորների մկրտության արարողություններ:
«Մեր մտահղացումը ներկայացրինք ԱԺ պատգամավորներին և հասարակության տարբեր խավերին: Արդյունքում բոլորը սկսեցին խրախուսել և աջակցել ծրագրի իրականացմանը: Այսօր զինվորներին կնքահայր լինելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ԱՀ ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Արարատ Օհանջանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վիլեն Սաֆարյանը, Գագիկ Բաղունցը, Արսեն Առստամյանը, արցախյան շարժման առաջամարտիկ Արկադի Կարապետյանը և ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Մեր աշխատանքը լինելու է շարունակական: Կարծում եմ՝ կլինեն այլ զինվորներ, ովքեր կցանկանան այդ աստվածահաճո միջոցառման մասնակիցը դառնալ»,- մասնավորապես նշել է Ռ. Դադայանը:
Նրա խոսքով՝ բացի կնքման արարողությունից, շատ կարևոր էր նաև, որպեսզի զինվորները ծանոթանան մշակութային կենտրոն Շուշիին:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են միջոցառման կազմակերպմանը: Մեր նպատակն է, որպեսզի զինվորներն ունենան հավատ առ Աստված և ժողովուրդ, հույս՝ հայրենիքի ու ապագայի նկատմամբ և սեր՝ մեկը մյուսի հանդեպ: Ամեն անգամ զորամասեր այցելելիս մենք ականատեսն ենք լինում զինվորների կողմից կառուցված մատուռներին, որտեղ նրանք աղոթում են՝ իրենց խնդրանքն ուղարկելով Աստծուն: Կարծում եմ՝ զինվորն իսկապես դրա կարիքը ունի»,- ավելացրել է Ռ. Դադայանը:
«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանն էլ ողջունել է նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այս քայլն արդեն իսկ իր մեջ ունի խորհուրդ, և ծրագիրը պետք է շարունակական լինի բոլոր զորամասերում:
«Գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը՝ որպես կնքահայր՝ պատրաստակամություն ենք հայտնում լինել մեր զինվորների կողքին: Սանիկների հետ կապը միանշանակ լինելու է: Այսօր արդեն հասցրել ենք ծանոթանալ և այսուհետ շփումները նրանց հետ լինելու են էլ ավելի հաճախակի»,- նշել է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջարկի դեպքում կրկին պատրաստ է լինել զինվորների կնքահայրը:
Իսկ Գոհար Բուդաղյանը, ով N զորամասում ծառայող Վահե Բուդաղյանի մայրն է, մեզ հետ զրույցում ասել է, որ, նախապես տեղեկանալով նախաձեռնության մասին, Գորիսից եկել է Շուշի՝ ներկա գտնվելու որդու մկրտության հանդիսավոր արարողությանը:
Գ. Բուդաղյանի խոսքով՝ այսօրվա արարողությունը ևս մեկ անգամ առիթ է, որպեսզի զինվորներն օրհնություն ստանան Աստծո կողմից և ավելի պատրաստակամ լինեն շարունակելու իրենց կողմից հայրենիքին մատուցվող ծառայությունները կատարել:
Միջոցառման ավարտին զինվորները ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search