Artsakhpress

Հասարակական

Ակնայում տեղադրված հուշաքարի կապակցությամբ մի շարք երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Վերջին օրերին արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից:

Ակնայում տեղադրված հուշաքարի կապակցությամբ մի շարք երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ակնայում տեղադրված հուշաքարի կապակցությամբ մի շարք երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Արցախի երիտասարդական, հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:
 
«90-ականների սկզբներին՝ արցախյան ազատամարտի շրջանում, Աղդամն ադրբեջանական բանակի հզոր ռազմական հենակետերից մեկն էր, որտեղից զոր ու գիշեր հրետակոծվում էին ինչպես մերձակա հայկական գյուղերը, նույնպես և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Գրեթե անդադար էին այդտեղից իրականացվող ելուզակային հարձակումները հայկական բնակավայրերի վրա, այդ թվում՝   անձամբ Ալլահվերդի Բաղիրովի և նրա գլխավորած գումարտակի անմիջական մասնակցությամբ։ Արցախահայության՝ ցեղասպանությանն ուղղված այդ բարբարոսական գործողությունների հետևանքով հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ են զոհվել՝ երեխաներ, կանայք ու ծերունիներ։ Ի վերջո, Արցախի ինքնապաշտպանական ուժերին 1993թ. հուլիսի-22-23-ին հաջողվեց փայլուն ռազմագործողության արդյունքում՝ հայ քաջորդիների արյան ու կյանքի գնով իսպառ չեզոքացնել թշնամու «գայլաորջ» դարձած այդ հենակետը։
 
Եվ հիմա մեր ինչ-ինչ հայրենակիցներ, այսպես կոչված,  «մարդասիրական մղումներից դրդված»  փորձում են վերականգնել հայ բնակչության սպանդի կազմակերպիչ դահիճներից մեկի հուշաքարը։
 
Մենք՝ Արցախի Հանրապետության հասարակական կառույցներս, խստիվ դատապարտում ենք այդ հակազգային քայլը՝ որակելով այն որպես հայ ժողովրդի ազգային ինքնասիրությունը, պատիվն  ու  արժանապատվությունը վիրավորող, Հող հայրենիի ազատագրությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոս նահատակների հիշատակի անարգմանն ուղղված  իրողություն։
 
Ադրբեջանում առայսօր պետական և հասարակական մակարդակներով շարունակվում է հայատյաց քաղաքականությունը։ Պղծվում, ջարդվում, ոչնչացվում են հայկական շիրմաքարերը և պատմամշակութային  հուշարձանները: Ի տարբերության՝ Արցախում պետական ու հանրային հոգածության տակ են գտնվում մահմեդական հոգևոր նյութական արժեքները, այդ թվում՝ Շուշիում և Ակնայում առ այսօր մնայուն մզկիթները, որոնց տարածքում կանգուն են ադրբեջանական գերեզմանաքարերը, աշխատանքներ են տարվում, մասնավորապես, Շուշիի պարսկական մզկիթի վերականգնման ուղղությամբ։ 
Միևնույն ժամանակ, մենք միանգամայն օրինաչափ ու տրամաբանական ենք համարում, որ մեր մի խումբ հայրենասեր երիտասարդներ, որոնցից շատերի հարազատները  նահատակվել են Ազատամարտում, ի պատասխան ջարդել են այդ տխրահռչակ հուշաքարը: Անկասկած, նրանց այդ վարմունքը զուտ արժանապատվության և ինքնասիրության արտահայտություն էր։ Եթե հարևան երկրում չկա հայ ժողովրդի նկատմամբ հանդուրժողականության որևէ նշույլ, ապա ինչ խոսք կարող է լինել մեր կողմից նույն այդ հանդուրժողականության դրսևորման մասին»,- նշվում է հայտարարության մեջ:
 
Հայտարարության տակ ստորագրել են
«Հայկի Սերունդ» ՀԿ
«ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ
«Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն Արցախ» ՀԿ
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ
«Առաջ Արցախ» ՀԿ
«Միացյալ Հայաստան» ՀԿ
«Հանուն Հայրենիքի» ՀԿ
«Իրազեկ սերունդ» ՀԿ
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
 
Հիշեցնենք, որ օրերս համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, ըստ որի՝ Արցախում որոշ մարդկանց կողմից մի քանի օր առաջ տեղադրվել է արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի Ակնայի (Աղդամի) ճակատի հրամանատարներից Ալահվերդի Բագիրովի, ով նաև Ադրբեջանի հերոս է, հուշաքարը։ Նախաձեռնության հեղինակներից Արցախի ինքնապաշտպանակն ջոկատների առաջին շտաբի պետ (1988-89թթ.), այնուհետև Կենտրոնական պաշտպանական շտաբի պետ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել է, թե ադրբեջանական վանդալիզմի ֆոնին այս հուշաքարի առկայությունը նաև հայերի հանդուրժողականության մասին է վկայում: Նա նաև նշել է, որ հուշաքարը տեղադրվել էր դեռևս 1994 թվականին, իսկ հիմա ուղղակի թարմացվել է: Տեղադրված հուշաքարը երկար կյանք չի ունեցել, այն ոչնչացվել է երիտասարդների կողմից:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search