«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը հավանության արժանացրեց այն առաջարկը, ըստ որի, հիմնադրամի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը ընդունեց շահառուների շրջանակն ընդլայնելու առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: « Այն, ինչի մասին խոսվում էր մեկ տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում: Կարողանում ենք երկու տարի հետ գնալով՝ 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողներին աջակցել: Իհարկե, ցավալի, մարդկային կորուստ է լինում, մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում, բայց տեսնում ենք, որ հանրային աջակցությունն առկա է»,- նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: