Artsakhpress

Հասարակական

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար:

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս մասին ՀՀ վարչապետը հայտնեց Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր տիկինը՝ Աննա Հակոբյանն օրեր առաջ այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին ու շատ լուրջ զբաղվում ենք: Եթե տեղյակ եք, վերջերս, կինս` Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչից հետո նամակ փոխանցվեց Կարենին, և նաև ուրախ լուր եղավ, որ նա ողջ է, ու գիտեն նրա տեղը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` հայկական կողմն ամեն ինչ անում է Կարենի` հայրենիք վերադարձն իրականացնելու համար: «Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո հրատապ և պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացրել ՄԻԵԴ-ում, և մի կարևոր որոշում է ընդունվել Կարեն Ղազարյանի հետ կապված, որը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը: Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է, և համոզված եղեք, որ Հայաստանն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար»,- հավելեց Նիկոլ փաշինյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search