Artsakhpress

Միջազգային

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ։

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: news.am–ը հայտնում է, որ վերջերս Ադրբեջանում դիֆամացիայի պատճառով տեղեկատվական կայքերի արգելափակումից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը օգոստոսի 10-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին սեղմ ժամկետներում բարեփոխել լրատվամիջոցների մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը։ Նա շեշտել է հանրային նշանակության բոլոր հարցերով պլյուրալիստական բանավեճի խրախուսման անհրաժեշտությունն ինչպես օֆֆլայն, այնպես էլ համացանցում. «Վեբ–կայքերի   արգելափակումը ծայրահեղ  միջոց է, որը կարող է լռեցնել քննադատության ձայները, հատկապես եթե դրանք պայմանավորված են դիֆամացիայի շուրջ բավականին վիճելի հայտարարություններով։ Սա խոչընդոտում է տեղեկատվությանը հանրության հասանելիությանը եւ բացասաբար է ազգում լրատվամիջոցների պլյուրալիզմի եւ խոսքի ազատության վրա»,–ասել է Դեզիրը։
«Զանգվածային լրատվության միջոցներին առնչվող ցանկացած սահմանափակող միջոց կարող է արդարացվել միայն միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ հիմնված չափազանց հստակ իրավաբանական հիմնավորումների եւ ոչ խտրական չափորոշիչների վրա»,–շեշտել է Դեզիրը։
Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել  «Ազադլիգ» (azadliq.info) թերթի կայքի, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության (azadliq.org), ինչպես նաեւ լրատվական «Ադրբեջանական ժամ» (azerbaycansaati.com եւ azerbaycansaati.tv),  Meydan TV (meydan.tv) եւ Turan TV (kanalturan.com) պորտալների շարունակվող պետական արգելափակման շուրջ։
Հուլիսի 23-ին Դեզիրը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել Bastainfo.com, Criminalaz.com, Topxeber.az եւ Fia.az առցանց հարթակների արգելափակման պատճառներն ու հիմնավորումների օրինականությունը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ երկրի ամենամեծ մեդիախմբին՝ ԱՊԱ հոլդինգին պատկանող   մի քանի պարբերականներ 2018 թվականի օգոստոսի 1-ից կասեցրել են իրենց գործունեությունը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search