Artsakhpress

Միջազգային

Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ Օշնևիե շրջանի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական խմբի:

Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի

Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ոչնչացվել է 11 զինյալ:
«Երեկ երեկոյան բավական լավ զինված ահաբեկչական խումբը, որը կապված է օտար հետախուզական ծառայությունների հետ, սահմանային Օշնևիե շրջանից փորձ է արել ներթափանցել երկիր: Նպատակն է եղել երկրում իրավիճակն ապակայունացնելը: Ահաբեկչական խումբը վնասազերծվել է»,- ասված է հայտարարության մեջ:
Օպերացիայի ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորներն առգրավել են մեծ քանակությամբ, զենք և զինամթերք, ինչպես նաև կապի սարքավորումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search