Artsakhpress

Միջազգային

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա

Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա հասած փախստականների և միգրանտների թիվը գերազանցում է 60 հազարը։ Ավելի քան 1520 մարդ մահացել կամ անհայտ կորել է։ 

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա

Տարեսկզբից ավելի քան 60 հազար միգրանտ է ժամանել Եվրոպա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, փոխանցում է panorama.am-ը։ 

«Օգոստոսի 8-ի դրությամբ Եվրոպա է հասել 60 հազար 309 փախստական և միգրանտ, մահացել է 1524 մարդ, այդ թվում տասը հենց այս շաբաթ»,- հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի քան 24,6 հազար  փախստականի և միգրանտի ընդունել է Իսպանիան, շուրջ 19 հազարին՝ Իտալիան, շուրջ 16,5 հազարի՝ Հունաստանը, շուրջ 250-ին՝ Մալթան, ավելի քան 100-ին՝ Կիպրոսը։

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա էր հասել ավելի քան 117 հազար փախստական և միգրանտ, իսկ 2016-ին՝ ավելի քան 263 հազար։

Ամբողջ աշխարհում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով, 2018 թվականի սկզբից մահացել է 2370 միգրանտ և փախստական։ Միջերկրածովյան երթուղին դեպի Եվրոպա միգրանտների համար մնում է ամենավտանգավորը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search