Artsakhpress

Ռազմական

Արցախյան պատերազմում մարդը արժեք է եղել՝ անուն առ անուն. Արթուր Աղաբեկյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարքային կազմով համալրման հիմնական ռեսուրսը դեռ շարունակելու են մնալ 18 տարին լրացած, պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիները:

Արցախյան պատերազմում մարդը արժեք է եղել՝ անուն առ անուն. Արթուր Աղաբեկյան

Արցախյան պատերազմում մարդը արժեք է եղել՝ անուն առ անուն. Արթուր Աղաբեկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-HetqԲանակաշինության՝ նախորդող 20 և ավելի տարիներին, շատ հաճախ ՀՀ զինկոմիսարիատները գերակատարում էին զորակոչային պլանները, կոչումներ և պարգևներ ստանում, իսկ տարեցտարի ավելի դժվար էր  դառնում զինված ուժերի համալրումը պարտադիր զորակոչային կազմով:
Այսօր արդեն անհրաժեշտություն է, որպեսզի ներդնվի մարդկային ռեսուրսների էֆեկտիվ կառավարման մի նոր գործիքակազմ՝ զորակոչային տարիքի՝ թեկուզ մեկ քաղաքացուց ավելի մեծ արդյունք ստանալու ակնկալիքով:
Ուսումնասիրելով միջազգային փորձը և համոզված լինելով, որ մի օր մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու զինված ուժերը համալրելու հարցում, փորձել եմ օգտակար լինել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը մշակողներին, սակայն շատ հաճախ լսելուց և համաձայնելուց անդին չեն գործադրել կոնկերտ քայլեր այդ ուղղությամբ:
Այցելելով ԱՄՆ մի քանի սերժանտական դպրոցներ՝ երկար քննարկումներ եմ ունեցել ԱՄՆ սերժանտական կազմի հետ, առանձնազրույցներ՝ բրիգադների գլխավոր սերժանտների հետ: Մի քանի անգամ այցելել եմ Մեծ Բրիտանիայի կողմից հիմնված Վիշկովի շարքային կազմի պատրաստման կենտրոն, շրջագայելով Անգլիայով և լինելով 10-ից ավելի զորամասերում՝ շարունակել եմ ուսումնասիրել մարդկային ռեսուրսների կառավարման փորձը տարբեր երկրների ԶՈւ-ում: Աշխատանքային գլոբալ  շուկայի պայմաններում և Հայաստանում և ամենուր միշտ լինելու է մարդկային ռեսուրսների պակաս: Միշտ լինելու են գայթակղիչ առաջարկներ երիտասարդներին՝ անկախ իրենց ինտելեկտուալ և ֆիզիկական հնարավորություններից: Զինված ուժերը  ստիպված պետք է անեն ավելի գայթակղիչ և մրցունակ առաջարկներ: Առաջարկությունների գայթակղությունը և մրցունակությունը չեն կարող պայմանավորված լինել միայն աշխատավարձով, կեցության խնդիրների լուծմամբ կամ  սոցիալական այլ ուղղվածությամբ: Համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին կարող ենք մրցունակ առաջարկ անել, եթե այն օրենքով ամրագրված երկարաժամկետ համագործակցության շրջանակում է, երբ «պրոֆեսիոնալը» համագործակցության առաջարկ է անում ապագա պրոֆեսիոնալին, երբ պայմանագրային զինծառայության անցնելու ցանկություն ունեցող քաղաքացին հստակ տեսնի, որ մի գեղեցիկ օր խաբված չի լինելու, որ ծառայության տարիները չեն դառնալու կորած տարիներ, ինչը հաճախ է տեղի ունենում մեր զինված ուժերում:
Արցախյան պատերազմի ավարտից հետո ԶՈւ-ի ղեկավար կազմը չհիմնվեց Արցախյան պատերազմի փորձի վրա, ավելին` ԶՈւ-ի ղեկավարումն իրենց վրա վերցրին խորհրդային մտածելակերպով ղեկավարներ: Բարձրաստիճան սպայական կազմը գիծ քաշեց նախորդող հաղթական շրջանի վրա՝ ստեղծելով մի համակարգ, որտեղ մարդն արժեք չէ: ԶՈւ-ի կառավարման ամբողջ փիլիսոփայությունը կառուցվեց  «Լսում եմ» , «Ճիշտ այդպես»-ի փիլիսոփայությամբ: 1992-1994 թթ. պատերազմի մեջ ընդգրկված  ստորաբաժանումներում (ջոկատ, վաշտ, պաշտպանական շրջան) մարդը` շարքային, թե՝ սպա, արժեք էր՝ անուն առ անուն: Արցախյան պատերազմն անհայտ զինվոր չի ունեցել, յուրաքանչյուր զինվոր եղել է անհատականություն և առանձին մարդկային արժեք, իսկ պատերազմից հետո կառուցված անհայտ զինվորի հուշարձանները, ցավոք եկան ասելու, որ մարդ-զինվորը առանձին արժեք չէ, անհատականություն չէ, այն «անհայտ է» ու անանուն:
Թե բարձրաստիճան հրամանատարական կազմը, թե լրատվական դաշտը զինծառայողների շուրջ խոսք կառուցելուց օգտագործում են «պարտադիր ժամկետային զինծառայող» կամ «պայմանագրային զինծառայող» բառակապակցությունները: Շատ եմ խոսել թե հրամանատարական կազմի, թե շատ լրագրողների հետ՝ համոզելով, որ պայմանագրային բառից առաջ օգտագործեն «պրոֆեսիոնալ» բառը: Առայսօր դեռ ԶՈւ-ում չի օգտագործվում «պրոֆեսիոնալ պայմանագրային» արտահայտությունը: Ասել է թե՝ փորձ չի արվում պայմանագրային զինվորական ծառայություն անցած ՀՀ քաղաքացուն  մղել իր ընտրած զինվորական մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ զինվորական դառնալու ցանկությանը: Իսկ որքան պրոֆեսիոնալ է գործի նկատմամբ ընկալումը, նույնքան էլ՝ իր գործին նվիրվածությունը և արդյունավետությունը:
Տարբեր ժամանակների քաղաքական գործիչներ հայտարարել են պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին: Այս տեսակետը անհնարինության տիրույթից է՝ գոնե մինչև Արցախյան խնդրի կարգավորումը: Ըստ ամերիկյան փորձագետների գնահատման (Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում ամերիկյան փորձագետները գնահատել են Հայաստանի կարողությունները)՝ Հայաստանի պրոֆեսիոնալ բանակի թվակազմը չի կարող գերազանցել 15000-ը:
Զինված ուժերը պայմանագրային-շարքային կազմով համալրելու գործընթացն ի սկզբանե եղել է սխալ: 1994 թ. ռազմական գործողությունները ավարտվելուց հետո հարյուրավոր կամավորականներ իրենց տեղը չէին գտնում քաղաքացիական կյանքում: Սկզբնական շրջանում ՊՆ ղեկավարությունը նրանց ընդառաջ գնաց, ստեղծելով պայմանագրային ծառայության ստորաբաժանումներ, իսկ հետո պարտադիր զորակոչի թվակազմի կրճատմամբ նրանք դարձան պահանջված: Տարեցտարի ավելացավ պայմանագրային կազմի թվաքանակը, տեղի էր ունենում սերունդափոխություն: Բայց մինչ օրս  նրանց հետ շարունակում ենք դեռ վարվել  որպես «վարձու պահակների»՝ երբեք չփորձելով նրանց դարձնել պրոֆեսիոնալ զինծառայողներ, հաճախ հանդուրժելով նաև 15 օր տանը, 15 օր պահակային ծառայություն կարգավիճակը (բացառությամբ մի քանի հատուկ ստորաբաժանումների):
Փաստենք, որ ունենք տարանջատ պարտադիր ծառայության ստորաբաժանումներ և պայմանագրային ծառայության ստորաբաժանումներ: Մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման առումով, և ավելի մարտունակ ստորաբաժանումներ ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ համադրում կատարել պրոֆեսիոնալ շարքային կազմի և պարտադիր շարքային կազմի ծառայության միջև:
Փորձեմ շարադրել իմ պատկերացումները  Զինված ուժերը՝ պայմանագրային կազմով համալրման վերաբելյալ:
Պարտադիր զինծառայության զորակոչվող երիտասարդները՝ սկսած 16 տարեկանից հոգեբանորեն տրամադրվում են օրենքով սահմանված պարտավորությանը: Դժվար չէ այդ կազմի առանձին անձանց համոզել՝ անցնեն պայմանագրային ծառայության, որովհետև կես գործն արդեն արված է, դժվարը հետոն է, երբ պետք է համոզես, որ կնքի հաջորդ պայմանագիրը: Այս մասին պետք է  երիտասարդների հետ խոսվի դպրոցում, հետո զինկոմիսարիատում, եթե դեռ չի «համոզվել» շարունակել  խոսել նրանց հետ ծառայության 2 տարվա ընթացքում:
Աշխարհի շատ բանակներում, այդ թվում՝ Խորհրդային Բանակում, հետևաբար նաև՝ մեր բանակում, ամենափոքր մարտական միավորը համարվում է ջոկը` խաղաղ ժամանակ 7 շարքային կազմով, պատերազմի ժամանակ՝ 9 կամ 10: Տեխնոլոգիապես հագեցած բանակներում այլևս ջոկն ամենափոքր մարտական միավորը չէ` կառուցվածքային առումով այդպես է, սակայն մարտի ժամանակ այն կիսվում է ու կիսվում, անգամ փորձ է արվում հասնել նրան, որ առանձին զինվորը խնդիր կատարելիս հասնի ինքնուրույն որոշում կայացնելու կարողությանը` գիտելիք, զենք, հանդերձանք և ֆիզիկական ընդունակություն ճիշտ համադրությամբ:
Ավելի մարտունակ ջոկ ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ պետք է ճիշտ համադրում կատարել պայմանագրային պրոֆեսիոնալ շարքային կազմի և պարտադիր ծառայության շարքային կազմի միջև: Լավագույն համադրումը կլինի այն, որ յուրաքանչյուր ջոկում ունենանք պրոֆեսիոնալ ջոկի հրամանատար սերժանտ: Արդյունքում՝ դասակում կձևավորվի վերադասության մի վիճակ, երբ նմանը կշփվի նմանի հետ (դասակի հրամանատարը կշփվի ջոկի հրամանատարի հետ՝ որպես պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալի հետ, իսկ ջոկի հրամանատարը կշփվի շարքային կազմի հետ՝ որպես շարքայինը շարքայինի հետ):
Դասակի հրամանատարի և շարքային կազմի միջև կանոնադրական պարտականությունների կատարման շրջանակում եղել և միշտ լինելու է անհասկացվածություն:
Ի վերջո, շարքային զինվորին կրթում են, դարձնելով բռնի ուժի գործադրող, իսկ հրամանատարն այդ բռնի ուժի կառավարիչն է: Այս է ստորաբաժանումը մարտի տանելու ամբողջ փիլիսոփայությունը: Պրոֆեսիոնալ ջոկի հրամանատարը համարվում է բռնի ուժ գործադրող կառավարիչ, ում համար հեշտ է խոսել բռնի ուժ գործադրողի հետ և բռնի ուժի կառավարչի հետ:
Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search