Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Մադրիդի «Աթլետիկոն» օգոստոսի 15-ին կվիճարկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
«Ռեալ» - «Աթլետիկո». ում են նախապատվությունը տալիս բուքմեյքերները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բուքմեյքերական գրասենյակներն Արքայական ակումբի հաղթանակը գնահատում են 2.50 գործակցով, իսկ «Աթլետիկոյինը»՝ 3.00: Ոչ ոքիի գործակիցն է 3.20:
Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Լիլեկյուլա» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Ստադիոնն ունի 15 հազար աթոռ: Հանդիպումը կսպասարկի Լեհաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ:
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում առաջին անգամ հանդիպելու են նույն քաղաքի թիմեր: «Ռեալն» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին կմասնակցի երրորդ տարին անընդմեջ: Նախորդ 2 խաղերում Արքայական ակումբը հաղթել է, հաղորդում է News.am-ը: