Artsakhpress

Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում:

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող էլինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝մեր հարաբերություններին այդ երկրների հետ»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես, իսկ Թուրքիան ընդհանարապես ագրեսիվ կեցվածք է ընդունել:
ՀՀ երկրորդ նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Իր կարծիքով՝ փաստաբանների թիմը «ջախջախել» է մեղադրանքը, որն, ըստ Քոչարյանի, կառուցված է կեղծ եզրակացությունների վրա: «Օրենքըենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատդրվագների մասին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենքդիմում ենք բոլորին պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ՝ հանելնախաքննության գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանող կողմին խոսել ամեն ինչիմասին»:
Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչ իրավիճակում է ստիպված եղել արտակարգ դրություն մտցնելու հրաման ստորագրել: Նա նշեց, որ արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն զոհ կար.«Ոստիկանության կապիտան էր զոհվել, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր,բարիկադները կառուցված էին, իսկ ներքին զորքերի վրա արդեն հարձակվում էին տարբերպարագաներով: Սա է վիճակը, և արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրևանգործություն նախագահի կողմից»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատմությունն իրեն կմեղադրեր անգործության համար: Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ 2008թ. մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարը և անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում ցուցարարների հետ չի ունեցել: «Այն փաստը, որ որևէ զինծառայող որևէմարմնական վնասվածք չի ստացել, վկայում է նրա մասին, որ բախում չի եղել»,- շեշտեց Քոչարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող

ՊՆ բեռնատարի վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել

Նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ը հանդես կգա սեփական թեկնածուով. Արթուր Թովմասյան

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Հեռուստամարաթոնից մեծ ակնկալիքներ կան. Հայկակ Արշամյան

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Search