Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Չելսիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա մեկնարկային րոպեներից: