ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը:
Թրամփն սպառնացել Է նվազեցնել Թուրքիային ցուցաբերվող աջակցության մակարդակը
Նա նշել Է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել Է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում Է»:
Նախօրյակին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող Է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը:
«Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել Է նախարարը լրագրողներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երկխոսության վերադառնալու կոչ Է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար: «Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ Է վերադառնալ երկխոսության: ԱՄՆ-ի կողմից սպառալիքներն ու ճնշումը կբերեն միայն քաոսի»,-ասել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա հավելել Է, որ «ամերիկացի պաստոր Բրանսոնի գործով որեւԷ փոփոխություն չկա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: