Ամերիկյան ռազմական գերատեսչությունում կասկածում են, որ Չինաստանում զինվորականները մշակում են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հարվածներ հասցնելու մեխանիզմներ։
Պենտագոնը Չինաստանին կասկածում է ԱՄՆ-ի դեմ հարվածներ մշակելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Հաշվետվության հեղինակները հայտարարել են, որ չինացի զինվորականների զորավարժությունների աշխարհագրությունը վերջին տարիներին ընդլայնվել է, ինչի հետևանքով էլ վերջիններս փորձ են ձեռք բերել հարվածներ հասցնել ԱՄՆ-ին և նրանց դաշնակիցներին։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ներկա դրությամբ իրենց անհայտ է՝ ինչ ազդանշան է ցանկանում ուղարկել Պեկինը Վաշինգտոնին՝ ցուցադրելով իր ուժը։