ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պատկերով 1792 թվականի հազվագյուտ մետաղադրամը Ֆիլադելֆիայի Heritage Auctions աճուրդում վաճառվել է 1,7 միլիոն դոլարով։
ԱՄՆ-ում աճուրդում վաճառել են Ջորջ Վաշինգտոնի պատկերով մետաղադրամը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18 ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԱՄՆ-ում պատրաստված մետաղադրամը՝Վաշինգտոնի ոսկե կիսանդրիով, հազվագյուտ է։ Դրանից ունի ընդամենը 8 կոլեկցիոներ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնում է աճուրդի տան կայքը։
Մետաղադրամի դարձերեսին հերալդիկ արծվի պատկերն է։ Մետաղադրամը գտնվել է ամերիկացի կոլեկցիոներ Էրիկ Նյումանի հավաքածուում՝ 1942 թվականից։ Կայքում հաղորդվում է, որ մետաղադրամը ուսումնասիրությունների աղբյուր է 1855 թվականից։
«Թեև այն հազվագյուտ է համարվում, դրա նշանակությունը, արժեքը և ստեղծման պատմությունը քննարկում է մասնագետների մի քանի սերունդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշ հետազոտողների համաձայն, այն կարող է համարժեք լինել «Ամերիկյան ոսկե արծիվ» տասը դոլարանոց մետաղադրամին, հայտնում է Panorama.am-ը։