Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում ավարտվել է հացահատիկայինների բերքահավաքը. փոխնախարար

Հանրապետության այս տարվա բերքի տակ կատարված հասկավոր հացահատիկային մշակաբույսերի հնձի աշխատանքներն ավարտվել են:

Հանրապետությունում ավարտվել է հացահատիկայինների բերքահավաքը. փոխնախարար

Հանրապետությունում ավարտվել է հացահատիկայինների բերքահավաքը. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է ԱՀ  գյուղատնտեսության     փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը:
Նրա  խոսքով՝    բերքահավաքի  ենթակա   հասկավոր հացահատիկային ցանքատարածությունները  կազմել  են   68  հազար 283,3 հա, որից  36  հազար 617,9 հա-ը  ցորեն, 30  հազար 112,4-ը՝   գարի  և  1553-ը՝   հաճար:
Փոխնախարարը  նշել է, որ   ցանքատարածություններից   հնձվել  է  36 հազար 19,2 հա  ցորեն, 29  հազար  342,7  հա   գարի  և  1183,7  հա  հաճար:
«Գարու   համախառը  բերքը   կազմել  է 50 հազար 281,9 տ, ցորենինը՝   81  հազար 639,2  տ    և   հաճարինը՝ 2039,3: Ընդհանուր    համախառն   բերքը   կազմել  է  133  հազար  960,4 տ, միջին    բերքատվությունը  հա-ից՝  20,1ց»,-մանրամասնել  է  Վ.  Ավետիսյանը:
Խոսելով  կարկտահարության   հետևանքով  գյուղատնտեսական  նշանակության   տարածքների    վնասների  մասին՝   փոխնախարարն ասել է, որ  ընդհանուր  առմամբ,   30-100 %-ով   վնասվել  է  շուրջ  15  հազար  հա ցանքատարածություն, որից    13   հազար 800 հա-ը հասկավոր  հացահատիկայիններ, այդ  թվում   100%-ով   տուժել  է  9000 հա  հասկավոր  հացահատիկային   ցանքատարածքներ:
Մեր  զրուցակիցը  տեղեկացրել  է նաև, որ բնական  աղետների   պատճառով   տուժած   հողօգտագործողներին   դրամական  աջակցություն  ստանալու   վերաբերյալ  նախագիծն իրենց  կողմից   ներկայացվել է  ԱՀ  կառավարություն:
Ըստ  Վ.  Ավետիսյանի՝  կապված եղանակային  անբարենպաստ   պայմաններից, նախորդ  տարվա  համեմատ   այս   տարվա   բերքատվությունը     ցածր  է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search