Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» Է Իրանը:
Total ընկերությունը պաշտոնապես «լքեց» Իրանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Իրանի նավթի նախարարության ղեկավար Բիժան Զանգանեն:
«Total-ը պաշտոնապես դուրս եկավ Հարավային Պարս-11-ի շահագործման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից: Արդեն ավելի քան երկու ամիս Է անցել այն պահից, երբ ընկերությունը հայտարարել Է համաձայնագրից դուրս գալու մասին»,- հայտնել Է նախարարը ICANA գործակալությանը:
Նրա խոսքով՝ Իրանը ներկայում ընկերությանը փոխարինող Է փնտրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: