Ռուսաստանը բազմաթիվ անգամներ Մեծ Բրիտանիային առաջարկել է նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն վերամբարձ մերժում է ստացել։
Բանակցությունների մասին Լոնդոնին արված առաջարկը մնում է ուժի մեջ. Լավրով
«Մենք մեր բրիտանացի գործընկերներին մի քանի անգամ առաջարկել ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, այդ սեղանին դնել բոլոր մտահոգությունները և հասկանալ՝ ինչպիսին են մեր հարաբերությունները։ Ի պատասխան՝ վերամբարձ մերժում»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի առաջարկությունները մնում են ուժի մեջ։