Artsakhpress

Քաղաքական

«Արցախը «հակահեղափոխական» կենտրոն ներկայացնելուն «լծված» գործիչները հակազգային մարդիկ են». Արթուր Թովմասյան

«Օգոստոսի 17-ին ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքին Արցախից ավելի քան 1000 մարդու մասնակցությունը ապահովվել է առանց պետական միջոցներից մեկ լումա ծախսելու»։

«Արցախը «հակահեղափոխական» կենտրոն ներկայացնելուն «լծված» գործիչները հակազգային մարդիկ են». Արթուր Թովմասյան

«Արցախը «հակահեղափոխական» կենտրոն ներկայացնելուն «լծված» գործիչները հակազգային մարդիկ են». Արթուր Թովմասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Վահան Բադասյանի հարցազրույցին, որտեղ վերջինս նման պնդում է արել:

«Վահանը չճշտված տեղեկություն է տարածել գուցե ոգևորությունից կամ իր խոսքին հատուկ հնչողություն տալու համար: Դա անընդունելի մոտեցում է: Այո, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը սատարել է հասարակական նախաձեռնությանը, և անդամավճարներից ու նվիրատվություններից գոյացած գումարով մենք աջակցել ենք դրան: Անձամբ ես և մեր խմբակցության մի քանի պատգամավորներ ևս նրանց հետ մեկնել ենք Երևան»,- նշեց Արթուր Թովմասյանը:

Անդրադառնալով ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար ՀՀ գլխավոր դատախազին Արցախի խորհրդարանի 15 պատգամավորների ստորագրությամբ ներկայացրած խնդրագրին՝ Արթուր Թովմասյանը նշեց, որ ինչպես Վահան Բադասյանի, այնպես էլ շատերի կողմից գիտակցված և չգիտակցված ձևով այդ փաստը մանիպուլյացիայի է ենթարկվում: «Ցանկացած գրագետ մարդ պետք է հասկանա, որ այդ խնդրագրով արցախցի խորհրդարանականները չեն ասել, թե Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղավոր է կամ մեղավոր չէ: Եվ ո՛չ Վահան Բադասյանը, ո՛չ էլ Արթուր Թովմասյանն իրավունք չունեն նախապես մեղավորներ նշանակելու: Մենք ընդամենը այդ նամակով խնդրել էինք մինչև դատաքննության ավարտը կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին: Մենք վստահում ենք ՀՀ արդարադատությանը, և մեզ «անխնա» քննադատողներին խորհուրդ կտայի, որպեսզի իրենք էլ վստահեն, և ոչ թե դատավորների ու դատախազների դերում հանդես գան»,- ասաց «Հայրենիք» խմբակցության ղեկավարը:

Արթուր Թովմասյանը հակազգային համարեց Արցախը «հակահեղափոխական» կենտրոն ներկայացնելուն «լծված» մի շարք գործիչների հայտարարությունները:­ Նրա խոսքերով՝ նման անպատասխանատու հայտարարությունները ազգի երկու հատվածների միջև տարանջատման լուրջ վտանգներ են պարունակում: «Գուցե դրա խորությունը նրանք մինչև վերջ չեն հասկանում, կամ նրանց հետաքրքիր չէ, բայց մենք, որպես Արցախի ժողովրդի ամենաշատ վստահությունը ստացած քաղաքական ուժ, թույլ չենք տալու որևէ մեկին ապակայունացման որևէ փորձ անելու: Արցախը Հայաստան է, և մեր միասնությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search