Artsakhpress

Հասարակական

«Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը

Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը հրավիրել է արտահերթ համագումար:

«Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը

«Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ի թիվս այլ հարցերի, համագումարի օրակարգային հարցերից էին միության նոր կանոնադրության ընդունումը, ինչպես նաև խորհրդի կազմի, վերստուգիչ հանձնաժողովի անդամների և կազմակերպության նախագահի ընտրությունները:
Նախ, միավորման անդամ, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով նոր կանոնադրությունը, իր խոսքում ասաց, որ դրա մշակման կարիքը առաջացել էր՝ հաշվի առնելով նախորդ կանոնադրությունում առկա որոշակի հակասությունները, այդ թվում և «Հասարակական կազմակերպությունների մասին» ԱՀ օրենքի նկատմամբ:

Նոր կանոնադրությունը որոշակի քննարկումներից հետո հաստատվեց միաձայն, որից հետո կայացավ կազմակերպության նախագահի բաց ընտրությունը, և նախագահ միաձայն ընտրվեց Արտակ Բեգլարյանը: Վերջինս իր ելույթում ասաց, որ իր համար առանձնակի կարևորություն է ունենալու միավորման անդամների կարողությունների զարգացման հարցը: «Շատ կարևոր է մեր միության անդամների զբաղվածության խնդրի լուծումը, սակայն ոչ թե ժամանցի, այլ աշխատանքի ապահովմամբ: Բացի այդ, մենք պետք է ունենանք նաև զարգացման հստակ ծրագրեր, կարողանանք սովորել տարբեր հմտություններ, դրանք կիրառելով և արդյունքում լուծելով նաև զբաղվածության ապահովման խնդիրները»,- նշեց Ա. Բեգլարյանը, հավելելով, որ միավորման աշխատանքները պետք է իրականացվեն ավելի կազմակերպված և թափանցիկ:

Նա նաև ընդգծեց, որ միավորման բոլոր անդամները պետք է հնարավորինս մասնակցեն կազմակերպվող ծրագրերին ու աշխատանքներին, ներկայանալով նաև սեփական նախաձեռնություններով­:

Համագումարին ներկա ԱՀ սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանն իր ելույթում ասաց, որ ողջունում է կազմակերպության նոր նախագահի ընտրությունը: «Չեմ կասկածում, որ Ա. Բեգլարյանի գլխավորությամբ միավորումը լիարժեք հիմքերի վրա է դրվելու և գործելու է ավելի կազմակերպված: Մենք նույնպես փորձելու ենք կազմակերպել և իրագործել տարբեր ծրագրեր, ինչի համար ակնկալելու ենք ձեր ակտիվությունը»,- նշեց Ս. Իսրայելյանը:

Համագումարի վերջում բաց քվեարկությամբ ընտրվեցին նաև միավորման խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search