Artsakhpress

Հասարակական

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով նշվելու է Ստեփանակերտ քաղաքի անվանակոչման 95-ամյակը:

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Սեպտեմբերի  22-ին  մեծ  շուքով կնշվի Ստեփանակերտի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ստեփանակերտի   փոխքաղաքապետ   Արմեն  Հակոբյանն  ասել  է, որ   միջոցառումները  մեկնարկելու  են   Ստեփան Շահումյանի պատվանդանին  ծաղիկների   տեղադրումով: Այնուհետև    Ստեփան  Շահումյանի  անվան   օղակաձև  պուրակում   տեղի  են  ունենալու   ցուցահանդես-վաճառք,  «Իմ սիրելի Ստեփանակերտ» խորագրով լուսանկարչական մրցույթի  արդյունքների  ամփոփում,  նկարչություն    ասֆալտի  վրա, մարզական  մի   շարք  միջոցառումներ:
«Ստեփանակերտի   մշակութային   կենտրոնների  սաների  մասնակցությամբ  մայրաքաղաքի   տարբեր  հատվածներում  կազմակերպվելու  են   համերգային   ծրագրեր: Իսկ  6-րդ  դպրոցում     տեղի  է  ունենալու   սանդա  ուշուի  Ստեփանակերտի  բաց  առաջնություն:  Իրականացնելու  ենք  նաև    այցելություններ  Ստեփանակերտի      ամենատարեց   քաղաքացիներին, Մոր  և  մանկան   առողջության  պահպանման  կենտրոն, ինչպես  նաև հարսանյաց   հանդիսությունների   սրահներ՝  շնորհավորելու  նորապսակներին»,-տեղեկացրել  է  Ա. Հակոբյանը:
Նա   ավելացրել  է,  որ  Ստեփանակերտի  մշակույթի  և  երիտասարդության  պալատում մայրաքաղաքի հոբելյանական   տոնակատարությունները    կավարտվեն   տոնական   համերգով:
Ըստ   մեր   զրուցակցի՝  միջոցառումներին   կմասնակցեն   նաև  Երևանի  քաղաքապետարանից  ժամանած  պատվիրակությունը:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search