Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք (լուսանկարներ)

«Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում այսօր առաջին անգամ կազմակերպվել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ստեփանակերտում կազմակերպել է հայրենադարձ սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք (լուսանկարներ)

Ստեփանակերտում  կազմակերպել    է   հայրենադարձ  սիրիահայերի   ձեռքի  աշխատանքների   ցուցահանդես-վաճառք  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին  ներկայացված  էր  սիրական   մշակույթը՝   ձեռագործ  աշխատանքներ,  զարդեր, հագուստ,  ինչպես  նաև    համեմունքներ  և  քաղցրավենիք:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   «Սիրիահայերի  միություն»    ՀԿ   նախագահ   Ներսես  Քեվոն  ասել է, որ   ցուցահանդես-տոնավաճառին    ձևավորվել  է     17   տաղավար:
«Մասնակիցներից  շատերն   Արցախում    չեն  եղել,   և  նրանց  համար  մեծ   պատիվ  է   այստեղ լինել:  Սիրիահայերը   հմուտ  արտադրողներ  են, սակայն  նրանց  հիմնական  խնդիրը   վաճառքի   շուկա  գտնելն  է: Մեր   կազմակերպությունը  տարիներ   շարունակ  հանդես  է  եկել  որպես  հարթակ, որը  նպաստում  է  հայկական  բիզնես  միջավայրին հայրենադարձ   ձեռնարկատերերի  և  գործարարների  ինտեգրմանը: Մեզ  համար   շատ   կարևոր  է, որ  սիրիական  մշակույթը  ներկայացնենք   արցախցիներին: Ընթացքում  էլ   հնարավորություն  ենք  ունենում   ծանոթանալու Արցախի   մշակույթին: Ուսումնասիրում  ենք  նաև   Արցախի   շուկան՝  մեր   ձեռքի   աշխատանքները վաճառելու  համար»,-ավելացրել  է  ՀԿ  նախագահը և   տեղեկացրել, որ  հետագայում  իրենք  նպատակ  ունեն  նման  նախաձեռնությամբ   նորից  լինել  Արցախում,  ինչպես նաև    համագործակցել    տեղի  արտադրողների  հետ:
Ցուցահանդեսին   մասնակից  Մարալ  Շեհմելյանն էլ  ասել  է, որ    ինքն  առաջին  անգամ  է  Արցախում և  իր   համար    պատիվ  է   արցախցիներին  ներկայանալը:
«Մեզ  համար   հաճելի  է, երբ    հաճախորդները    քաջալերում    և   հավանության  են  արժանացնում   մեր   մշակույթը: Ցուցադրության  եմ   դրել   իմ  հեղինակային   ձեռագործ    աշխատանքները: Զբաղվում  եմ   նաև  կարպետագործությամբ, գորգագործությամբ,  ծաղկեգործությամբ: Մենք  ամենուր   պահպանում  և  տարածում ենք   սիրիական   մշակույթը: Արցախի   մշակույթի  մասին     միայն    գիտեմ գրքերից   ու   համացանցից»,-ավելացրել  է  Մ.  Շեհմելյանը:
Նրա   խոսքով՝   իրենք   Արցախում  հասցրել  են  լինել    մի    քանի   պատմամշակութային  վայրերում: 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search