Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն ու Արցախը խոցելի չեն, քանի դեռ չեն ներդաշնակվում համաշխարհային տնտեսությանը. տնտեսագետ

Ստեփանակերտում մեկնարկած միջազգային երիտասարդական երրորդ գիտաժողովի կարևորությունը գնահատում եմ բարձր, առավել ևս այսօր, երբ մեր պետությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ և ունի նոր մոտեցումներ մշակելու անհրաժեշտություն:

Հայաստանն ու Արցախը խոցելի չեն, քանի դեռ չեն ներդաշնակվում համաշխարհային տնտեսությանը. տնտեսագետ

Հայաստանն ու Արցախը խոցելի չեն, քանի դեռ չեն ներդաշնակվում համաշխարհային տնտեսությանը. տնտեսագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ գիտաժողովը ևս մեկ առիթ է քննարկելու այն խնդիրները, որոնք կուտակել են երկու հայկական պետությունները, ինչու չէ նաև ամփոփելու կատարված դրական աշխատանքները:
«Հայաստանում սկսվել է մի գործընթաց, երբ քաղաքական դաշտում է թարմ, երիտասարդական ուժը: Այն, որ Հայաստանի կամ Արցախի տնտեսությունը գտնվում է խոցելի վիճակում, պայմանական է, քանի որ խոցելիության խնդիրն առկա  է ամբողջ աշխարհում: Այդ առումով Հայաստանն ունի դրական և բացասական կողմեր: Մենք խոցելի չենք այնքանով, քանի դեռ չենք ներդաշնակվում համաշխարհային տնտեսության հետ: Արտաքին մարտահրավերները շատ ավելի քիչ են ազդելու մեր երկրին: Մյուս կողմից տնտեսությունը երկար ճանապարհ ունի անցնելու կայուն և հաստատուն լինելու համար: Արցախյան տնտեսությանն անդրադառնալիս հարկ է նշել, որ այստեղ համախառն ներքին արդյունքը բարձր է ավելի քան 3 անգամ, մինչդեռ Հայաստանում տնտեսության աճի տեմպերը շատ ցածր են և կան համակարգային խնդիրներ»,- մասնավորապես նշել է Բ. Ասատրյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search