Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:

Տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը նիստում ներկայացրել է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ Արկադի Ծատրյանը:
Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն այն Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է:
Ներկայացնելով հաջորդ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին » ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Արկադի Ծատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը ևս պայմանվորված է օրենքը Սահմանադրությանը և Դատական օրենսգրքին համապատասխանեցնելով:
Գլխադասային հանձնաժողովի անդամները դրական եզրակացությամբ առաջարկել են ԱԺ նիստի օրակարգում ընդգրկել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

Հոկտեմբերի 21-ին Մարտունիում տեղի կունենա նռան փառատոն

Search